-
25.01.2016|
15:21
Նորք- Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից ևս երկուսը՝ եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, ազատ են արձակվել՝ ասել է նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
-
22.01.2016|
18:19
«Շաամ Թայմզ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մի քանի գյուղեր, որոնց թվում է հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակչությունը զինված ահաբեկչական խմբավորումների պատճառով գյուղից արդեն 4 տարի է` հեռացել է՝ փոխանցում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
-
22.01.2016|
18:15
ԱՄՆ-ը դիմել է ՆԱՏՕ-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու առաջարկով։
-
22.01.2016|
18:14
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող միջազգային կոալիցիան Սիրիայիում և Իրաքում ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր ոչնչացրել է 22000 գրոհային՝ տեղեկացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
-
22.01.2016|
12:17
Հունվարի 19-ին Ագարակի մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության Ագարակում տեղակայված N զորամասի 2015թ. արդյունքների տարեկան ամփոփիչ հաշվետու նիստը:
-
22.01.2016|
10:37
-Գյավուրնե՛ր, շարվե՜ք,- առավոտյան նամազից հետո օսմանյան բանակում կռված, հետո զինաթափված ու բանտարկված վաշտի վաթսուն հայերին հրամայեց թուրք սպան։- Ովքեր ցանկանում են կամավոր մուսուլմանություն ընդունել, Ալլահը նրանց կյանք է բաշխելու. մեկ քայլ առաջ գան։
-
20.01.2016|
17:39
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ կողմ են արտահայտվել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացմանը՝ հայտնում է Reuters-ը։
-
20.01.2016|
17:33
Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Իրաքի տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքը:
-
20.01.2016|
01:36
Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին նոր պատժամիջոցներ կիրառելու համար՝ պնդելով, որ ԱՄՆ-ը չունի «բարոյական լեգիտիմություն» նման քայլի դիմելու համար:
-
19.01.2016|
12:18
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական գործընթացը շարունակվելու է ուրբաթ օրերին՝ որոշումն ընդունել է դատավոր Հարություն Մովսիսյանը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 22-ի կեսօրին։